Հունիսի 25-ին Բեյրութում մահացել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Հայ կաթողիկե եկեղեցու հաղորդագրության համաձայն՝ պատրիարքը մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում սրտի կաթվածից:
Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել է 1940թ. Կահիրեում: Նա պատրիարքական աթոռը գահակալել է 1999-ից:
Հոգևոր կրթությունն ստացել է Հռոմում, որպես հոգևորական ձեռնադրվել է 1965թ.:
1990թ. նա դարձել է Ալեքսանդրիայի պատրիարքության եպիսկոպոսը: